Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտական հենակետում քնից արթնացնելու համար սեռական հայհոյանքներ է  տվել հենակետի ավագին

Օգոստոս 04,2015 13:49

Ի պատասխան պայմանագրային զինծառայողը հարվածներ է հասցրել  հայհոյած զինվորին

 

Աշտարակ քաղաքի բնակիչ, 1996թ. ծնված Հայկ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով զորամասի ժամկետային զինծառայող, 2015թ. մարտի 27-ից  մինչեւ 2015թ. ապրիլի 10-ը  համապատասխան հրամանով ընդգրկված լինելով զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական հենակետում, 2015թ. մարտի 30-ի ժամը 06. 45-ի սահմաններում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ` դիտորդի պարտականությունները ստանձնելու նպատակով  քնից արթնացնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է տվել նույն հենակետում որպես ավագ նշանակված, իր նկատմամբ պետ հանդիսացող, պայմանագրային զինծառայող Գրիգոր Աղաքարյանի հասցեին` անպաշկեշտ ձեւով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:

Իջեւան քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Գրիգոր Աղաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերոհիշյալ հանգամանքներում Հայկ Ղազարյանի կողմից հայհոյանքներ ստանալուց հետո ձեռքով հարվածներ է հասցրել նրա դեմքին, պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Հ. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով, Գ. Աղաքարյանին`358.1 հոդվածի 1-ին մասով: Ղազարյանի նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը, Աղաքարյանի հանդեպ` չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը այսօր մեկնարկել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31