Լրահոս
Օրվա լրահոսը

«Անելիք» բանկի իրավաբանին սպանած 54-ամյա կասկածյալը մեղայականով ներկայացավ. shamshyan.com

Նոյեմբեր 26,2015 00:35

Նոյեմբերի 25-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է մեղայականով ներկայացել Երևան քաղաքում գրանցված, սակայն Աշտարակում բնակվող 54-ամյա Մկրտիչ Պողոսյանը:

Վերջինս կասկածվում է երեկ` նոյեմբերի 24-ին, Վարդանանց 14 շենքի դիմաց իր մոտ եղած հրազենով Գյումրի քաղաքի բնակիչ, սակայն Երևանում բնակվող, 32-ամյա Հովհաննես Աթանյանին սպանելու մեջ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Մ. Պողոսյանը նույնիսկ ցանկություն է ունեցել լքելու Հայաստանը, սակայն իմացել է, որ Հանրապետությունից դուրս եկող բոլոր անցակետերը վերցված են ոստիկանության ուժեղացված հսկողությոն տակ և տեղեկություններ է ունեցել, որ ոստիկանությունն արդեն իր հետքի վրա է` ինքնակամ ներկայացել է:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30