Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյանը շրջանցեց Սուրիկ Խաչատրյանի որդու նոր նշանակման մասին դիտարկումը

Նոյեմբեր 26,2015 11:37

Այն, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի`անընդհատ տարբեր կրիմինալ սկանդալների կիզակետում գտնվող որդին`Տիգրան Խաչատրյանը նշանակվել է «Հայանտառի» պետի խորհրդական եւ, որ երեկ, հանցավոր բանդայի բացահայտումից հետո «նախագահականից ուղղորդումներ» եղան, թե այդ բանդան կապված է «Նոր Հայաստանի» հետ, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ, Արմեն Մարտիրոսյանը համարում է նախերգանքն ու ցուցիչը այն հոռետեսական զարգացումների, որոնք մեզ սպասվում են սահմանադրական բարեփոխումներից հետո: Այս մասին այսօր նա ասաց, «Մեդիա կենտրոնում» սահմանադրական բարեփոխումների շուրջ բանավեճի ժամանակ:

Արմեն Մարտիրոսյանը հակադարձում է իշխանական ճամբարից հնչող այն տեսակետին, թե «ոչ»-ը փաստարկված չէ: «Մենք թե գործընթացի, թե բուն նախագծի առումով հիմնավորում ենք «ոչ»-ը: Նախ`ոչ լեգիտիմ իշխանությունը իրավունք չունի նոր սահմանադրություն նախաձեռնել, իսկ այս գործընթացը հենց այդպիսին է: Ապա`սա հետքայլ է, քանի որ պառլամենտական համակարգի անցում չէ, այլ միակուսակցական իշխանության ամրագրում: Մարդու իրավունքների առումով էլ հետընթաց կա, դրա ամսին էլ ոչ թե քաղաքական ուժերը, այլ նաեւ ոլորտի մասնագետներն են խոսել»:

Բանավեճին ներկա ՀՀԿ խորհրդի անդամ Սամվել Նիկոյանը երկար ներկայացրեց բոլոր այն հիմնավորումներ, որոնք մինչ այժմ հնչեցնում են իշխանության ներկայացուցիչները`հիմնավորելով այս փոփոխությունների անհրաժեշտությունը: Նրա խոսքի հիմնական իմաստը հետեւյալն էր`գերկենտրոնացվածության տարր կա, փորձում ենք դա վերացնել:

Ինչո՞ւ է «Ժառանգությունը» դեմ իշխանության այս ցանկությանը, մանավանդ, կուսակցությունը մշտապես խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից է եղել: «Մենք խորհրդարանական համակարգին ենք կողմ, ոչ միակուսակցական: Այս տարբերակով՝ դե ֆակտո միակուսակցական իրավիճակն այժմ դե յուրե է դարձվում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը`մանրամասն ներկայացնելով, որ մի շարք խնդիրներ, որոնք վկայակոչվում են իբրեւ սահմանադրական բարեփոխումների հիմնավորումներ, կարող են լուծվել հիմնականում ընտրական օրենսգրքում, նաեւ որոշ այլ օրենքներում փոփոխություններ կատարելով`թե ընտրական համակարգին վերաբերվող, թե մարդու իրավունքների մասով, թե սոցիալական իրավիճակի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30