Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի պապը ուխտագնացության է մեկնել Աֆրիկա

Նոյեմբեր 28,2015 12:45

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ը  ուխտագնացության է մեկնել Աֆրիկա, մասնավորապես՝ Քենիա, Ուգանդա եւ Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, սա կաթոլիկ եկեղեցու առաջնորդի 11-րդ հայրապետական այցն է: Ուխտագնացության ընթացքում նախատեսված է պատարագ Նայրոբիի համալսարանում (Քենիա), այցելություն ՄԱԿ-ի ներկայացուցչություն, հանդիպումներ՝ տեղացի հավատացյալների հետ: Ֆրանցիսկոս I-ը  հանդիպելու է նաեւ մահմեդական  հավատացյալների հետ: Իր այս հանդիպումներով նա մեկնարկում է Բարեգթության տարին: Իր տեսաուղերձում Հռոմի պապը նշել է. «Աֆրիկյան տարածաշրջանում տեւական ժամանակ է՝ անկայունություն եւ բռնություն է տիրում: Իմ այցով Հիսուսի անունից ձեզ ուզում եմ բերել  հույս եւ կարեկցություն»:

Նա նաեւ ասել է, որ անկախ դավանանքից ու հավատքից՝ բոլորը եղբայրներ են, եւ կրոնական երկխոսությունը միշտ էլ հնարավոր է: Ի պատասխան ֆրանսիական հատուկ ծառայությունների եւ այլ աղբյուրների նախազգուշացումների, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Հռոմի պապի մամլո դիվանի պատասխանատու, քահանա Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարել է, որ  Հռոմի պապի այցը չի հետաձգվի եւ փոփոխություններ չեն լինի ծրագրում: Նաեւ հավելել է. «Ես չեմ լսել, որ Վատիկանը զրահաբաճկոն է պատվիրել Հռոմի պապի համար, եւ չեմ զարմանա՝ Հռոմի պապին տեսնելով բաց մեքենայով: Վատիկանը վստահ է, որ որեւէ վտանգ չի պատահի աֆրիկյան երկրներում»:

«Առավոտ» օրաթերթ
27.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30