Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանի, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի, Արագածի տարածաշրջաններում և Շիրակի մարզում ձյուն է տեղում

Հունվար 14,2016 20:15

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը միակողմանի փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային):

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհները:

Կոտայքի մարզի Հրազդան, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի, Արագածի տարածաշրջաններում և Շիրակի մարզում ձյուն է տեղում:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է (բացառությամբ կցորդիչով բեռնատարների) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ:

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031