Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է փարիզյան ահաբեկչության հիմնական կասկածյալը. «Ազատություն»

Մարտ 18,2016 23:30

«Ազատություն» ռ/կ.  Բրյուսելում այսօր ձերբակալվել է փարիզյան ահաբեկչության հիմնական կասկածյալ Սալեհ Աբդեսլամը։

terorist

Համաձայն տեղական լրատվամիջոցների՝ ոստիկանության հատուկ գործողության արդյունքում ձերբակալված Աբդեսլամը վիրավորվել է ոտքից։ Նրան ձերբակալել են Բելգիայի մայրաքաղաքի Մոլենբեեկ արվարձանում։

Ավելի վաղ Բելգիայի դատախազությունը հայտարարել էր, որ Աբդեսլամի մատնահետքերը հայտնաբերվել են բրյուսելյան մի բնակարանում։ 26-ամյա կասկածյալը նախքան 130 մարդու կյանք խլած փարիզյան ահաբեկչությունը ապրել էր Մոլենբեեկում։ Ենթադրվում է, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված ահաբեկչության կազմակերպման գործում առանցքային դեր է խաղացել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031