Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ համազեկուցողն իր անհանգստությունն է հայտնել «Լեռնային Ղարաբաղում և օկուպացված տարածքներում զոհված քաղաքացիականների համար»

Ապրիլ 12,2016 18:33

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցող Ստեֆան Շեննախը 2016թ. ապրիլի 6-8-ը այցելել է Ադրբեջան, որտեղ առավել հանգամանորեն ծանոթացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ծավալված վերջին իրադարձություններին։ Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը։

Եվրոպացի պաշտոնյան խոր մտահոգություն է արտահայտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական բախումների  վերաբերյալ։ Համազեկուցողը իր անհանգստությունն է հայտնել մասնավորապես «Լեռնային Ղարաբաղում և օկուպացված տարածքներում զոհված քաղաքացիականների համար, որոնք ունեցել են հակամարտության երկու կողմերն էլ»։

Իր այցելությունը ամփոփող զեկույցում նշվում է, որ համազեկուցող Շեննախը ողջունել հակամարտող կողմերի միջև պայմանավորվածությունը՝ հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու մասին և նշել է, որ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ և միջնորդությամբ։

Զեկույցից տեղեկանում ենք նաև, որ Շեննախը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում, ի թիվս ԼՂՀ հակամարտությանը վերաբերվող հարցերի, կողմերը քննարկել են Ադրբեջանում մարդու իրավունքներին վերաբերվող մի շարք հարցեր։ Եվրոպացի դիվանագետը ողջունել է նաև Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած համաներումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930