Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշապաստառի բացում Մարսելում

Ապրիլ 22,2016 10:08

Ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Բյուշ-Դե-Ռոնի շրջանային խորհրդի շենքի պաշտոնական սրահում տեղի ունեցավ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշապաստառի բացում` խորհրդի նախագահ Մարտին Վասալի նախաձեռնությամբ և մասնակցությամբ:

Միջոցառմանը մասնակցում էին Մարսելի 11-12 սեկտորի պատգամավոր-քաղաքապետ Վալերի Բուայեն, 9-10 սեկտորի քաղաքապետ Լիոնել Ռուայե-Պեռոն, Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փառաքյանը, հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հարավային խորհրդի /CCAF-SUD/ նախագահ Սիմոն Ազիլազյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, Մարսելում հավատարմագրված մի շարք երկրների գլխավոր հյուպատոսներ, հյուպատոսներ, քաղաքական գործիչներ, համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հայ, ֆրանսիացի և այլազգի հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի անդամներ։

Բանախոսները նշեցին, որ Հայոց ցեղասպանության միջազգային պայքարը շարունակվելու է մինչև Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը, մինչև ցեղասպանության ժխտողականության քրեականացման մասին օրենքի ընդունումը: Բանախոսները զուգահեռներ անցկացրեցին նաև Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին լայնածավալ հարձակումների միջև, որի ընթացքում ադրբեջանական ուժերը կանխամտածված թիրախ էին դարձրել քաղաքացիական բնակավայրերը ու խաղաղ բնակչությանը և որին զոհ դարձան այդ թվում երեխաներ ու ծերեր: Նշվեց, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից բարբարոսական արարքները հիշեցնում են Թուրքիայի կողմից որդեգրված ցեղասպան ձեռագիրը, երբ հանցագործները իրենց թիրախի ընտրությունը պայմանավորում էին ազգային պատկանելությամբ:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման նմանատիպ միջոցառում էր տեղի ունեցել Բուք Բել Էր քաղաքում: Ապրիլի 15-ին ՀՀ հյուպատոսը մասնակցել էր քաղաքի քաղաքապետարանի շենքի ճակատային մասում փակցված Հայոց ցեղասպանությանը նվիրված պաստառի բացման արարողությանը` Բուք Բել Էրի քաղաքապետ, Ֆանսիա-Արցախ բարեկամական խմբի անդամ Ռիշարդ Մայեի, փոխքաղաքապետ և տեղի հայկական կազմակերպության նախագահ Էդմոնդ Էյտեդջյանի հետ, որին ներկա էին տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների նախագահներ, հայ համայնքի անդամներ, Բուք Բել Էրի բնակիչներ և այլոք :

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930