Լրահոս
Օրվա լրահոսը

Է. Նալբանդյան. «Չեմ կարծում, որ հանդիպումներից առաջ զորավարժություններ անցկացնելը կառուցողական մոտեցում է». panorama.am

Հունիս 20,2016 23:21

Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում ամփոփելով Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուասաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն՝ ասաց, որ նախագահների մակարդակով համաձայնություն է ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի թիմի  ընդլայնման վերաբերյալ:

«Ցավոք, կարող ենք ասել, որ Ադրբեջանը մինչ օրս կառուցողական մոտեցում չէր ցուցաբերում այս հարցի վերաբերյալ, որովհետև, փաստորեն,  իրենք ԵԱՀԿ բյուջետային հանձնաժողովում  խոչընդոտել  էին, որպեսզի ֆինանսավորում տրամադրվի ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի թիմի ընդլայնման համար: …Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի միջև ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը անընդհատ տարբեր  հայտարարություններ էր անում, չէի ասի՝ կառուցողական: Հենց այս օրերին էլ Ադրբեջանը լայնածավալ զինավարժություններ է անցկացնում՝ 25 հազար զինավորների և ծանր զինատեսակների ընդգրկմամբ: Չեմ կարծում, որ սա կառուցողական մոտեցում է այսպիսի հանդիպումներից առաջ»,-ասաց Նալբանդյանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «panorama.am»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930