Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման ենթարկածները ազատ են արձակվել՝ 2 հոգին էլ տեղափոխվել են հիվանդանոց. (Ֆոտոշարք)

Հուլիս 18,2016 22:50

Ազատության հրապարակից սկիզբ առած «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները խաղաղ ցույցով Ազատության հրապարակից շարժվելով Հանրապետության հրապարակ եւ այնտեղից էլ Մաշտոցի պողոտայով նորից հետ դառնալիս արտահայտում էին իրենց պահանջը՝ անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին, որոնց ցուցակը ներկայացնելուն պես պետք է ազատ արձակվեին:

akcia akcia_2 akcia_3 akcia_4 akcia_6 akcia_7 akcia_8

Երթի մասնակիցները Մաշտոց-Թումանյան հատվածում նստացույց կազմակերպեցին:

Երբ ոստիկանները այդ պահին հայտնեցին, որ բերման ենթարկվածները ազատ են արձակվել, ցույցի մասնակիցներ չփորձեցին տեղներից շարժվել՝ ասելով, որ նրանք եւս պետք է ճշտեն լուրի իսկությունը:

Այդ ժամանակ ցուցարարներից մեկի հետ հեռախոսազրույց ունեցավ Դավիթ Սանասարյանը, որին եւս բերման են ենթարկել եւ ասաց. «Բռնի ուժով մտցնում էին ոստիկանական մեքենա, գլուխս հանեցի եւ լրատվամիջոցների  միջոցով փորձեցի կոչ անել քաղաքացիներին, որ դուրս գան փողոց, այդ ժամանակ կարմիր բերետավորներից մեկը բռունցքով հարվածեց բերանիս»:

Այդ պահին նրան տանում են հիվանդանոց, իսկ մնացած մասնակիցներին ազատ են արձակել:

Ցույցի մասնակիցները որոշեցին տեղաշարժվել դեպի Խորենացի փողոց, քանի որ, ըստ ցույցի մասնակիցների, ոստիկանական զրահատեխնիկա է մոտենում այնտեղ, իսկ մինչ այդ Ազատության հրապարակում կորոշեն իրենց մնացած անելիքը: Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը ցույցի մասնակիցներին հավաստիացրեց, որ տեխնիկա չի կուտակվում, բայց ցույցի մասնակիցները հավաստիանալու համար մի փոքրիկ խմբով անձամբ կհամոզվեն այդ հարցում:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031