Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեք Ենիգոմշյանը երկու ամսով կալանավորվեց

Հուլիս 30,2016 19:54

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է երկամսյա կալանքը։ Ենիգոմշյանը տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ:

Ենիգոմշյանի պաշտպանը՝ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է. «Քիչ առաջ ավարտվեց Ալեք Ենիգոմշյանի վերաբերյալ խափանման միջոց կալանք ընտրելու դատական նիստը, որը վարում էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Մեսրոպ Մակյանը: Դատավարությունն առանձնահատուկ էր նաև դատավոր Մ. Մակյանի վարկագծով, տպավորությունս այն էր, որ Ալեք Ենիգոմշյանը հանցագործություն է կատարել իր դեմ և դատավորը պատեհ պահ է գտել իրեն պատժելու:

Մակյանի պատկերացումը. «Կանգնեք ես Ձեզ ասում եմ», «Կնստեք, երբ ես եմ Ձեզ ասում» (ցավոք դատավորի տոնը չեմ կարում արտահայտել) հաշմանդամություն ունեցող մարդու նկատմամբ բացարձակապես չէր տեղավորվում անաչառ դատավորի կերպարի մեջ:

Դատավորության արդյունքում, նա որոշեց կալանավորել Ենիգոմշյանին` երկու ամիս ժամկետով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031