Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «Հայկական կողմը ռուսներին հրապարակայնորեն ասաց ոչ». (Տեսանյութ)

Օգոստոս 17,2016 18:22

«Բակո Սահակյանն ասաց, որ խելամիտ, իրատեսական կոմպրոմիսներ են անհրաժեշտ»,- օգոստոսի 17-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նա նշեց, որ օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում տարածված պաշտոնական տեքստերը ասում են, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տարաձայնությունները հրապարակային են դարձել. «Վլադիմիր Պուտինը շատ հանկարծակի սկսեց մտահոգվել հայկական պետականության ամրապնդման համար, որ հայերը լավ ապրեն: Բացի դրանից Պուտինը ասաց, որ մենք պատրաստ ենք Մինսկի խմբի անդամ որոշ երկրների հետ դառնալ այդ համաձայնությունների երաշխավորը: Շատ դժվար է կասկածել Պուտինի՝ ռուսաց լեզվի իմացության վրա. նա լավ գիտի ռուսերեն: Շատ դժվար է կասկածել, որ Պուտինը չի կարող արտաբերել համանախագահ բառը՝ сопредседатель, նա չասաց այդ բառը:

Այլ էր Սերժ Սարգսյանի պարագայում՝ Սերժ Սարգսյանը ասաց, որ մենք շնորհակալ ենք Ռուսաստանին իր ջանքերի համար, որը նա դնում է Մինսկի խմբի անդամ համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների հետ միասին, որի անունը Պուտինը չտվեց: Մինսկի խմբի անդամ որոշ երկիր այլ հասցե չունի, քան Թուրքիան: Եկեք չմոռանանք, որ այդ հայտարարությունները զուգորդվում էին Էրդողանի եւ Չավուշօղլիի լկտի հայտարարությունների հետ, թե հայերն ինչ պետք է անեն՝ պետք է զիջեն 5 շրջան, պետք է դուրս գան, պետք է այս անեն, պետք է այն անեն, իսկ Ռուսաստանը չէր հերքում Էրդողանին՝ առանց բաց տեքստ արտաբերելու խոսում էր, փաստորեն, դրա մասին»:

Ռուբեն Մեհրաբյանը ընդգծեց, որ հայկական կողմը ռուսներին հրապարակայնորեն ասաց ոչ, սակայն, ըստ նրա, կարեւոր է, թե ինչին են «այո» ասում. «Ի վերջո այդ ոչ-ը շատ հեշտ կարող է դառնալ, աստված մի արասցե, այո, եթե այդ ոչ-ը չի ամրապնդվում հստակ գործողություններով: Հայկական կողմը իր պարանոցին կախաղանի օղակի պես փաթաթված, այսպես կոչված, պարտավորությունները՝ ԵՏՄ-ի առաջ, ՀԱՊԿ-ի առաջ, «Գազպրոմի» առաջ, «Ռոսնեֆտի» առաջ, չգիտես էլ ում առաջ .. այդ ամենը խեղդում է Հայաստանին: Եվ եթե այդ բեռից  Հայաստանը իր պարանոցը չի ազատում, ապա պետք է ռեսուրս ունենս՝ ոչ-դ մինչեւ վերջ պահելու համար: Երեկ Շոյգուն էր այստեղ ՀԱՊԿ-ով, չգիտեմ՝ ինչ բաներ էին ասում, անում, ծափ տալիս, Սերժ Սարգսյանը Բրազիլիայում մրցումներ էր նայում: Սա էլ է վերաբերվում այդ ամենին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031