Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր. Ուզեցել են տեռոր կազմակերպել՝ գազամուղի հետ կապված. «Ժողովուրդ»

Օգոստոս 23,2016 12:18

Երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել է Սագուրամ գյուղի մոտակայքում Ռուսաստանից Հայաստան բնական գազ մատակարարող գազամուղի պայթեցման փորձը։ Ահաբեկչական գործողության նախապատրաստման մեղադրանքով ձերբակալվել են Վրաստանի հինգ քաղաքացիներ՝ Բեկա Բ.-ն, Վլադիմիր Ռ.-ն, Մինդիա Ռ.-ն, Ջաբա Մ.-ն, Նուրի Չ.-ն։ Բացի այդ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստով ձերբակալված է պարեկային ոստիկանության գործող աշխատակից Լեւան Մ.-ն, իսկ հանցագործության մասին տեղեկություններ ունենալու եւ չիրազեկելու համար՝ քաղաքացի Իրակլի Բ.-ն։  Մեկնաբանում է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը

 – Պարոն Պետրոսյան, երեկ Վրաստանի հատուկ ծառայությունները հայտնեցին, որ կանխել են Ռուսաստանից Հայաստան գազ մատակարարող խողովակաշարի պայթեցումը։ Ի՞նչ հավելյալ մանրամասներ են Ձեզ հայտնի, եւ Ձեր կարծիքով՝ ովքե՞ր կարող էին լինել նման ահաբեկչության պատվիրատուները։

– Ուզեցել են տեռոր կազմակերպել՝ գազամուղի հետ կապված, որը անցնում է Սագուրամ գյուղով օպերատիվ տվյալներով չեն հասցրել իրագործել իրենց ոճրագործությունը, այս պահին ձերբակալված են 7 հոգի։ Քննությունը գնում է։ Նշեմ, որ իրավապահ մարմինները բավականին մեծ աշխատանք կատարել են, որ իրենք չհասցրեցին իրագործել այդ հանցագործությունը։ Երկու ամիս աշխատել են այդ ուղղությամբ, որ կարողացան հայտնաբերել ու ձերբակալել այդ հանցագործներին։

– Իսկ ի՞նչ կասեք հնարավոր պատվիրատուների մասով, ո՞ւմ էր պետք այս փուլում նման գործողությունը։ Արդյոք դա կապ ունի» Հայաստանում վերջին իրադարձությունների կամ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածության հետ։

– Երեւի թե չէ, չեմ կարող ասել։ Ով ոնց է մտածում, ինչ է մտածում, ինչն է պատճառը, չեմ կարող ասել, կարող է պատահել, որ երրորդ պետությունը պատվեր է տվել, հազար ու մի բան կարելի է այստեղ մտածել։

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031