Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հրանտ Դինք»  մրցանակ ստացան աֆրիկուհին եւ Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիան

Սեպտեմբեր 23,2016 11:07

Ամեն տարի սեպտեմբերի 15-ին  «Ակոսի» խմբագրապետ եւ հասարակական գործիչ , 2007-ի հունվարի 19-ին թուրք ազգայնականների կողմից սպանված Հրանտ Դինքի ծննդյան օրը, անցկացվում է «Հրանտ Դինք» միջազգային  մրցանակաբաշխությունը: Այս տարի մահմեդական «Քուրբան Բայրամի» տոների հետ համընկնելու պատճառով այն տեղափոխվել էր սեպտեմբերի 22-ին:

«Հրանտ Դինք» մրցանակաբաշխությունն արդեն անցկացվում է 8-րդ անգամ:

2016-ի մրցանակակիրներին ընտրող ժյուրիի կազմում 2015-ի մրցանակակիր, մարդու իրավունքների պաշտպան Սամար Բադավին էր, աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը, Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, եւ ուրիշներ: Ամեն անգամ մրցանակը հանձնվում է մեկ մարդու եւ մեկ կազմակերպության, որոնք Թուրքիայի ներսում եւ երկրի սահմաններից դուրս պայքարում են ընդդեմ ռասսիզմի, խտրականության, սեփական գաղափարների համար պատրաստ են ռիսկի դիմել, իսկ որ ամենակարեւորն է՝ խոսում են խաղաղության լեզվով:

Այսպիսով, 2016-ի  «Հրանտ Դինք» միջազգային  մրցանակաբաշխության հաղթողներն են՝  հանուն երեխաների իրավունքների եւ մանկական ամուսնությունների  դեմ պայքարող Թերեզա Կաչինդամոտոն՝ Մալավիից (Արեւելյան Աֆրիկա), ինչպես նաեւ Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիան:

1 2 4 5 6 7 8 9 10

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ստամբուլ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930