Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ամբողջովին աջակցում ենք վարչապետին». Աղվան Վարդանյան. yerkir.am

Սեպտեմբեր 23,2016 21:03

Վարչապետի գործունեությանը գնահատական տալը խիստ վաղաժամ է: «Երկիր մեդիայի» «Երկիրն այսօր» լրատվական հաղորդման եթերում, հարցին` ինչպես կգնահատեք Կարեն Կարապետյանի գործունեությունը, այսպես պատասխանեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Ընդամենը մեկ  շաբաթ է Կարեն Կարապետյանը վարչապետ աշխատում: Բայց կասեմ հետեւյալը` վարչապետի հետ ունեցել ենք տեւական հանդիպումներ: Քննարկել ենք  եւ’ երկրի առջեւ ծառացած խնդիրները, եւ՛  տնտեսության վիճակը, եւ՛ իր պատկերացումները, թե ինչ ծրագրեր, նպատակներ ունի` կարճաժամկետ եւ հեռանկարային: Կարող եմ ասել, որ վարչապետի մոտեցումները, այն է` իսկապես նոր  սկիզբ դնել, խաղի նոր կանոններ  սահմանել, վճռականորեն պայքարել ստվերային տնտեսության դեմ, աջակցել  գործարարությանը, հնարավորինս արտոնյալ, առավելագույնը հարմար  պայմաններ  ստեղծել Հայաստանում ներդրումների համար, նոր արտադրություն հիմնողների համար ձեւավորել բարենպաստ միջավայր, աջակցել փոքրումիջին բիզնեսին, հնարավորինս մեծացնել ներդրումների ծավալը,  առավելագույնս աջակցել անապահով բնակչությանը` նրանց բեռը  նվազեցնելով/ խոսքը վերաբերում է գազի, էլեկտրաէներգիայի գների տարբերակված մոտեցումներին/, եւ  ընդհանուր բառերով`  սա իսկապես նոր սկիզբ է:

Այսինքն` այն, ինչ  արձանագրված է եւ’ մեր  համաձայնագրի մեջ` ՀՀԿ-ի հետ` այդ խնդիրները, նպատակները, եւ’ այն, ինչ հայտարարել է հանրապետության նախագահը այս տարվա փետրվարի 12-ին, որ  իսկապես մեր երկրի առջեւ ծառացած խնդիրներ են, վարչապետը վճռականորեն պատրաստակամ է եւ իսկապես ուզում է այդ բոլոր հարցերով արմատական  քայլեր կատարել:  Եւ այս առումով մենք ամբողջովին աջակցում ենք վարչապետին: Բազմաթիվ համընկնողներ կան մեր մոտեցումների մեջ, այլ բան է, թե  ժամանակն ինչ ցույց կտա: Կոնկրետ այս փուլում մենք բոլոր նախաձեռնություններին աջակցում ենք»,- մանրամասնեց Աղվան Վարդանյանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «yerkir.am»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930