Լրահոս
Օրվա լրահոսը

«Քայլ առ քայլ կյանքի են կոչվում մեր պայմանավորվածությունները». Սերժ Սարգսյան

Հոկտեմբեր 01,2016 11:38

Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանություն: Նախագահը ՉԺՀ կազմավորման 67-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիեն Ըրլոնգին, դեսպանության անձնակազմին և ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին, որում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 67-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մեծ գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունները վերջին ժամանակահատվածում հարաճուն զարգացում են ապրում: Տեսնում ենք, թե ինչպես քայլ առ քայլ կյանքի են կոչվում 2015 թվականին Չինաստան կատարած իմ պետական այցի ընթացքում մեր հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ հետագա բազմաթիվ բարձրաստիճան փոխայցելությունները նոր թափ են հաղորդում մեր հարաբերությունների առավել խորացմանը:
Մեծարգո պարոն Նախագահ, պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել այսուհետ ավելի խորացնելու և ամրապնդելու մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններն ու փոխգործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31