Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. Եթե մի քիչ էլ ուշացնենք, իշխանությունը կարող է ասել՝ ձեր գնացքը գնացել

Նոյեմբեր 11,2016 20:24

«Եթե օնլայն ռեժիմով նկարահանվում է, կեղծիքի մի անցք փակվում է»,- նոյեմբերի 11-ին «Մարտահրավերները 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ» քննարկման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանը նշեց, որ նկարահանումը, տեխնիկան սպասարկումը վտանգի տակ է. «Երեկ հրապարակվել է կառավարության որոշումը, ըստ մեր ծրագրի, տեխնիկական վերահսկողության խմբի ստեղծման վերաբերյալ: Եվ ընդդիմադիրը, քաղաքացիականը եւ իշխանականը 1/3-րդ հարաբերակցության այս հանձնաժողովի մեջ պետք է իրենց առաջարկությունները ներկայացնեն: Սա վերաբերվում է միայն տեխնիկայի վերահսկման, աուդիտի եւ տեխնիկայի գնումների կազմակերպման գործընթացների հանձնաժողովին: Եվ եթե մենք չենք մասնակցում այդ խնդրին, ապա ամենայն հավանականությամբ հնարավոր է, որ կառավարությունը ձախողի նաեւ այս գործընթացը, ինչը արեց հունիսին եւ հուլիսին, մենք հո վկա եղանք»:

Նա նշեց, որ առկա է ժամանակի խնդիր, ինչի մասին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ակնարկում է.«Եթե մենք այս գործընթացը մի քիչ էլ ձգենք, ինչը պատրվակ բերեցին ամռանը, որ այնքան ուշ եղավ որոշումը, որ լեհերը չհամաձայնեցին, կարծում եմ, հիմա էլ իրենք մտմտում են այս տարբերակը, որ եթե այս տեխնիկայի գնումների հայտարարությունը չանենք, ապա դեկտեմբերին ավել ուշ կլինի որեւէ ընկերություն էլ չի վերցնի, ընդ որում ՄԱԿ-ը հրաժարվել է այդ տեխնիկայի սպասարկման խնդիրը վերցնելուց, եւ պետք է գտնել նոր միջազգային կառույց, որը կարող է տեխնիկա գնելու, տեղադրելու աուդիտի գործընթացն անել: Եթե մենք մի քիչ էլ այս գործընթացն ուշացնենք, իշխանությունը հանգիստ կարող է ասել՝ ձեր գնացքը գնացել է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930