Լրահոս
Օրվա լրահոսը

Կրծքով կերակրումը մայրիկի հաղթանակն է. Երևանում բացվեց կրծքով կերակրման խորհրդատվության առաջին սենյակը

Նոյեմբեր 16,2016 17:48

Նոյեմբերի 16-ին Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատանը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյանը և Էրեբունի ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը հայտարարեցին Հայաստանում առաջին «Կրծքով կերակրման խորհրդատվության սենյակ»-ի բացման մասին:

Ապագա և նորաթուխ մայրերի համար նախատեսված սենյակում աշխատելու են վերապատրաստում անցած մասնագետներն այցելուներին կրծքով կերակրման առավելությունների, կերակրման նրբությունների, հնարավոր դժվարությունների, դրանց կանխարգելման մասին իրազեկելու առաքելությամբ:

Ներկաները հնարավորություն ունեցան հետևելու խորհրդատվության սենյակի առաջին այցելուների հետ աշխատանքին՝ նրանց օրինակով գնահատելու սենյակում տարվող աշխատանքների արդյունավետությունը:

«Կրծքով կերակրման խորհրդատվության սենյակը» ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Ընտանիքի ակադեմիա»-ի համատեղ «Կրծքով կերակրման հաղթարշավ»-ի բաղադրիչներից է: Նույնատիպ սենյակ միաժամանակ շահագործման կհանձնվի Արարատ քաղաքի ծննդատանը կից պոլիկլինիկայում:

Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, որն ամրագրված է երեխաների իրավունքների կոնվենցիայի 24-րդ հոդվածում։ Երեխաներն իրավունք ունեն համապատասխան սնուցման, ինչը կարևոր է առողջության հնարավոր ամենաբարձր չափանիշին հասնելու նրանց իրավունքի իրականացման համար։ Կանայք, իրենց հերթին, իրավունք ունեն մանկական սնուցման մասին անկողմնակալ տեղեկատվություն ստանալու և որոշումներ ընդունելու։ «Լանցետ » ամսագրի «Երեխաների կենսունակության վերաբերյալ» շարքը փաստում է, որ կրծքով սնուցման խրախուսման միջոցով կարելի է կանխել մինչև 5 տարեկան երեխաների մահերի 13%-ը: Հայաստանում կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930