Լրահոս
Օրվա լրահոսը

Չավուշօղլուն Արգենտինայում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին. ermenihaber.am

Հունվար 31,2017 15:55

Թուրքիայի արտաքին գործերի նախարար  Մևլութ Չավուշօղլուն Հարավային Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Արգենտինա:

Ըստ թուրքական «Ahaber» լրատվական կայքի՝ Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի նախարար Սուսանա Մալյորրայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին՝ այդ թվում էներգետիկ և առևտրատնտեսական որոտներին վերաբերող մի շարք կարևոր հարցեր:

Թուրքական մամուլին ներկայացնելով իր այցի մանրամասները՝ Չավուշօղլուն հայտնել է, որ արգենտինացի իր գործընկերոջ հետ զրույցում անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության հարցին.

«Տարիներ շարունակ մեր հարաբերությունների վրա ազդող հայկական հարցի վերաբերյալ էլ մտքեր փոխանակեցինք: Կարևորում ենք այս հարցում Արգենտինայի կառավարության, արտաքին գործերի նախարարության և անձամբ նախարարի դիրքորոշումը: Նրանց ասացինք, որ թույլ չենք տա, որ մեր հարաբերությունները գերի դառնան այս հարցին», -ասել է թուրք նախարարը:

Բացի Հայոց ցեղասպանության հարցից, Չավուշօղլուն հանդիպման ընթացքում բարձրացրել է նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի  դեմ համատեղ պայքարի հարցը:

Նյութի մանրամասները կարդացեք ermenihaber.amի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031