Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՄ-ը որոշեց միանալ «Ելքին»

Փետրվար 15,2017 13:22

Քիչ առաջ ԱԻՄ նախագահության արտահերթ նիստում որոշվեց ապագա խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ելք»-ի հետ:

Որոշումն ընդունվեց ձայների 11 «կողմ» 1 «դեմ» հարաբերակցությամբ:

Պարույր Հայրիկյանը նիստի եզրափակիչ հատվածում հայտարարեց. «Մեր սկզբունքային որոշումն է. ԱԻՄ նախագահությունը քննարկեց ու որոշեց, որ ներկա պայմաններում, իրավիճակում նպատակահարմար է առաջիկա ընտրություններին մասնակցել «Ելք» դաշինքի հետ՝ առանց այնպիսի պահանջներ ներկայացնելու, որոնք մեկ օրվա ընթացքում լուծելի չեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728