Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը հորդորում է անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը

Փետրվար 28,2017 13:32

Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հարցերի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ասել է հետևյալը.

«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը շփման գծի երկայնքով բախումների վերաբերյալ վերջին հաղորդումներով։ Գլխավոր քարտուղարն իր լիակատար աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ընթացիկ ջանքերին՝ նվազեցնելու լարվածության ներկայիս վտանգավոր մակարդակն ու կանխելու հետագա սրումը։ Նա կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ հրադադարի համաձայնագիրը խախտող որևէ գործողությունից  և հորդորում է անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728