Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետը՝ վարչապետին. «Էրեխեքն ուզում են սելֆի անեն» (Տեսանյութ)

Մարտ 19,2017 22:36

Այսօր մի շարք նախարարների ուղեկցությամբ Լոռու մարզում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այցի շրջանակներում կառավարության ղեկավարը եղավ մարզի մի շարք տարածաշրջաններում: Վանաձորում՝ բնակչության հետ հանդիպումը տեղի ունեցավ Ստեփան Սարգսյանի անվան մարզապալատում:

Մուտքի մոտ հյուրերին դիմավորեցին երիտասարդ հանրապետակաները:

«Էրեխեքն ուզում են սելֆի անեն»,- վարչապետին դիմեց մարզպետ Արթուր Նալբանդյանը:

-Անենք,- դրական պատասխան տալուց հետո վարչապետը շտապեց «սելֆի անելու»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031