Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ. «Անհայտ անուններով դիտորդական առաքելություններ կային, որոնք ուղղորդում էին ընտրողներին»

Ապրիլ 02,2017 23:30

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը «Մեդիա կենտրոնում» ապրիլի 2-ին կայացած ասուլիսում նշեց, որ իրենց վստահված անձինք բոլոր տեղամասերով բաշխված են եղել  եւ կարողացել են պահպանել իրենց ձայները: Նաեւ հայտնեց, որ 4 տեղամասում, այնուամենայնիվ հոսանքն  անջատված է եղել, իրենք բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել: Մանե Թանդիլյանը  եւս փաստեց, որ կան դիտորդական առաքելություններ, որոնք ՀՀԿ-ի վստահված անձինք են եղել եւ ուղղորդել են ընտրողներին:

Նա փաստեց, որ առավոտյան 60 %–ից ավել մասնակցություն էր գրանցվել եւ այն, որ հերթ էր տարբեր ընտրատեղամասերում, տարօրինակ էր: Չթաքցրեց, որ կան խախտումներ , որոնք կարող են  անդրադարձ ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ  եւ «Ելք» դաշինքով առաջադրված Դավիթ Խաժակյանը, որ ակտիվ շրջել էր ընտրատեղամասերով, փաստեց, որ խախտումների մեծ մասը վերաբերել է այն մարդկանց, որոնց իշխող կուսակցությունը բերել է տեղամաս եւ նրանց ազատ կամարտահայտման վրա բռնացել. «Անհայտ անուններով դիտորդներ կային, որոնք ՀՀԿ-ի ներկայացուցիչներ էին:  Սարքավորումները եւ տեսախցիկները եւս լուրջ խնդիրներ են առաջացրել ընտրատեղամասերում, սարքեր մուտքագրված տվյալներն ու մատյանում փաստագրվածը հաճախ չեն համընկնում»:

Մանե Թանդիլյանը փաստեց, շատերը ձայն են տվել «Բարգավաճ Հայաստանին» որպես ընդդիմադիր ուժի, ու իրենք  քարոզարշավի ժամանակ կոչ են արել մարդկանց տարբերել ուժերին: Նաեւ հավելեց, որ եթե «Ելք» դաշինքը հայտնվի խորհրդարանում, ոչ թե ասֆալտ է փռելու, այլ իրոք կատարելու է այն, ինչ խոստացել է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930