Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է եղել Գեւորգ Սաֆարյանին պատժախուց տեղափոխելու պատճառը

Հուլիս 09,2017 21:11

Քաղաքացիական ակտիվիստ ու անազատության մեջ գտնվող Գեւորգ Սաֆարյան պաշտպան Տիգրան Եգորյանը հայտարարություն է տարածել:

Նա մասնավորեպես հայտնում է. «01.07.2017թ. Գևորգ Սաֆարյանին տեղափոխում են պատժախուց, ինչի մասին տեղեկություններ ստանալուց հետո նրա պաշտպաններ Տիգրան Եգորյանը և Տիգրան Հայրապետյանը տարբեր օրերի տեսակցել են նրան:

Գևորգի նկատմամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որևէ ուժի կիրառում կամ հոգեբանական կամ այլ ճնշում չի կիրառվել, բացի պատժախուց տեղափոխելուց:

Պատճառը եղել է տխրահռչակ փոխգնդապետ Արմեն Ղազարյանի զեկուցագիրն այն մասին, թե իբր Գևորգը դատարանում հայհոյել է ոստիկաններին և իշխանությանը (ըստ Գևորգի փոխանցման): Գևորգին պատժախուց են տեղափոխել 10 օրով: Նա ողջույններ էր փոխանցում և հայտնում, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է:

Գևորգի հետ տեսակցության ընթացքում արձանագրվել է իր հայտարարությունը մանրամասն նկարագրությամբ տեղի ունեցածի մասին, ինչի կապակցությամբ մանրամասները կհրապարակվեն առաջիկայում, իսկ այժմ կատարվում են աշխատանքներ նրա իրավունքների խախտման կապակցությամբ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31