Վիգեն Սարգսյանն` ի պատասխան իր առաջարկության վերաբերյալ հնչած քննադատությունների

Վիգեն Սարգսյանն` ի պատասխան իր առաջարկության վերաբերյալ հնչած քննադատությունների

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Զարմանքով ընթերցեցի սոցիալական ցանցերում մի շարք օգտատերերի /շատերը շատ տարօրինակ օնլայն կենսագրությամբ, ըստ երևույթի` կեղծ/ բուռն արձագանքն այսօրվա ներկայացրածս օրենսդրական նախաձեռնությանը` տարկետումների ձևական բնույթը իրականով փոխարինելու տեսակետից: Փոփոխության իմաստն է` փոխանակ արտոնություն ունեցողը նախանշվի 150 կմ շառավղով ՈՐԵՎԷ զորամաս, այդ թվում` առաջնագիծ, նախանշում ենք ոչ-մարտական հաստիքի, որ անմիջական վտանգից զերծ պահենք: Տան հետ շփումն էլ հեշտացնելու համար մեկ արձակուրդի փոխարեն երենքն ենք առաջարկում: Առաջարկում ենք նաև, որ մնացածի համար անպայման տնից 150 կմ. հեռավորության վրա ծառայելու քաղաքականության փոխարեն վիճակահանության հավասար հնարավորություններով` ով որտեղ քաշի: Նաև առաջարկել եմ, այս երկու իմ կողմից ղեկավարած զորակոչի փորձիցս ելնելով, որ եղբայրները, այդ թվում տարբեր զորակոչերի ընթացքում զորակոչվող, կարողանան իրենց ցանկությամբ նույն զորամասում ծառայել: Արդյո՞ք սրանք այդքան վատ առաջարկներ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ինչ էլ առաջարկեիք՝քննադատվելու էիք:Հանրապետության բնակչության մի մասը արարում է,մյուս մասը քնննադատում:Ձեր քարավանը առաջ տարեք….

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք