ԳԱԱ նախագահ. «Եթե տնտեսություն չկա, գիտական գաղափարները կիրառելու տեղ էլ չկա» (Տեսանյութ)

ԳԱԱ նախագահ. «Եթե տնտեսություն չկա, գիտական գաղափարները կիրառելու տեղ էլ չկա» (Տեսանյութ)

Նոյեմբերի 14-ին կայացած ասուլիսում, խոսելով գիտության բարձր արդյունքներից եւ նվազ ֆինանսավորումից, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը դժվարացավ անուն տալ Հայաստանի տնտեսությանը, մինչդեռ վերջին շրջանում ավելի համառ են պնդումները գիտելիքահեն տնտեսության վերաբերյալ:

«Չգիտեմ դա ինչ տնտեսություն է, ես տնտեսագետ չեմ…Մեր տնտեսությունն այն է, ինչ ունենք, մենք բոլորս գիտենք, որ չկա այդ գիտությունը… շատ քիչ է»,-ասաց ԳԱԱ նախագահը: «Մենք պետք է մոտենանք տնտեսությանը, եթե այն կարիք ունի մեր գաղափարների: Իսկ եթե տնտեսություն չկա, գիտական գաղափարները կիրառելու տեղ էլ չկա…Մեր տնտեսությունը պատվեր չունի ինովացիայի ասպարեզում»,-հավելեց Ռադիկ Մարտիրոսյանը:

Նա մի հաջողված օրինակ բերեց. Պաշտպանության նախարարության կազմում ստեղծվել է հատուկ ինստիտուտ, որը պետք է զբաղվի պետպատվերի ձեւավորմամբ` ՊՆ համակարգում:

Ռադիկ Մարտիրոսյանը ափսոսանք հայտնեց. «Օրինակ գյուղնախարարությունը կարող էր դաբաղի դեմ պայքարի վերաբերյալ մեզ պատվեր տալ, ու մենք պատրաստ էինք համագործակցել, բայց չտվեց…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք