Դեռ փողոցում ապրող մարդիկ շատ կան

Դեռ փողոցում ապրող մարդիկ շատ կան

Վերջերս լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ժողովրդի վիճակը չի լավացել, քանի որ կենսաթոշակ եւ աշխատավարձ չի բարձրացել, վարչապետ Կարեն Կարապետյանը չհամաձայնեց` ասելով. «Բազմաթիվ երկրներ կան, որոնք տարիների ընթացքում մինիմալ կենսաթոշակը կամ աշխատավարձը չեն բարձրացնում, բայց դա չի նշանակում, որ միջին եկամուտները չեն աճում»: Գուցեեւ այդ երկրներում աճ տված եկամուտներն անդրադառնում են քաղաքացիների բարեկեցության վրա, սակայն մեր երկրում փաստ է, որ փողոցում ապրող, անտուն մարդիկ դեռ շատ կան: Թե ինչո՞ւ է այդ աճն ամեն տարի շրջանցում նրանց, կառավարության պատասխանատուներն այդ հարցին չեն կարողանում պատասխանել:

Բացի այդ, երբ խոսք գնաց Doing Business-ում մեր երկրի հետընթացի մասին, վարչապետն ասաց, որ մենք ու Բելգիան մոտավորապես իրար կողքի ենք:

Մի անգամ Բրյուսելի փողոցներից մեկով անցնելիս նկատեցի, թե ինչպես են 3-4 բուժաշխատող համոզում սուպերմարկետի պատի տակ կուչ եկած մի «բոմժի», որպեսզի նրան տանեն կլինիկա` բուժօգնություն ցուցաբերելու: Նկատելով զարմացած հայացքս՝ մեր խմբին ուղեկցող եվրոպացի գործընկերս բացատրեց, թե անկախ նրանից, որ Բելգիայում անօթեւանների համար բարվոք պայմաններով հազար ու մի կացարաններ են գործում, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք էությամբ «բոմժ» են եւ գերադասում են փողոցում ապրել: Այդ երկրի իշխանություններն էլ, այսպես ասած, հարգում են նրանց ընտրությունը, սակայն նույնիսկ այդ պարագայում հնարավորինս հոգ են տանում այդ մարդկանց առողջության մասին:

 

Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

15.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք