«Խորհուրդ կտամ պարոն Բոժկոյին՝ չփորձել հայ համայնքին ներքաշել քաղաքական խմորումների մեջ». Դեսպանի խորհրդական

«Խորհուրդ կտամ պարոն Բոժկոյին՝ չփորձել հայ համայնքին ներքաշել քաղաքական խմորումների մեջ». Դեսպանի խորհրդական

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից պաշտոնապես հերքում են Ուկրաինայի նախկին դեսպան Օլեքսանդր Բոժկոյի տարածած տեղեկությունները, թե նախօրեին հայեր են մասնակցել ընդդեմ Պորոշենկոյի Սահակաշվիլու կազմակերպած ցույցին:

«Այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, ու հայ համայնքը շատ վրդովված է»,- Aravot.am-ին ասաց դեսպանի խորհրդական Արման Աբովյանը:

«Խորհուրդ կտամ պարոն Բոժկոյին՝ զերծ մնալ չստուգված տեղեկատվություն տարածելուց եւ չփորձել հայ համայնքին ներքաշել ուկրաինական ներքին կամ տարբեր քաղաքական խմորումների մեջ: Հայտարարում եմ, որ հայ համայնքը որեւէ կապ չունի այն տեղեկատվության հետ, որը տարածել է պարոն Բոժկոն: Հնարավոր է, որ ինչ-որ պատահական՝ ոչ ազգությամբ հայ, հայկական դրոշ է վերցրել ցույցին մասնակցել, ու շատ հնարավոր է՝ դա սադրանք լինի»,- ասաց դեսպանի խորհրդականը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ.  Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Օլեքսանդր Բոժկոն այս առնչությամբ փոխանցեց «Առավոտին», թե երեւի նման մեկնաբանութուն անողները «չգիտեն հայերեն կարդալ, որ նման մեղադրանքներ են իմ դեմ հարուցում: Հակառակը՝ եթե կարդաք իմ գրառումն, ապա կտեսնեք, որ ես մտահոգված եմ նման զարգացումների վերաբերյալ»:

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպանի եւ Ուկրաինայում Հայաստանի դեսպանի լուսանկարները՝ ֆեյսբուքյան էջերից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք