Լրահոս
Օրվա լրահոսը

Broadwayworld-ը գրել է Արթուր Էլբակյանի պրոֆեսիոնալիզմի եւ վարպետության մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 30,2017 12:11

Broadwayworld-ն անդրադարձել է ամերիկաբնակ մեր հայրենակից Արթուր Էլբակյանի հաջողություններին: Պարբերականը մասնավորապես գրել է, որ Նյու-Յորքի և Մոնրեալի հաջողություններից հետո, մրցանակակիր Արթուր Էլբակյանը «Իմ խելագար Շեքսպիրը» բեմադրությունը ներկայացրեց Լոս-Անջելեսում:

Նոյեմբերի 9-ին Ալեքս թատրոնում Արթուր Էլբակյանը կազմակերպեց թատրոնի հրաշալի ու անմոռանալի տոն:

Այդ օրը «Իմ խելագար Շեքսպիրը» բացառիկ գեղեցիկ և պրոֆեսիոնալ ներկայացման պրեմերայով Արթուր Էլբակյանը ազդարարեց «Ամերիկայի ազգերի թատրոնի» ստեղծումը: Դա մի թատերական հարթակ է, որ միավորելու է ԱՄՆ-ում ապրող և ստեղծագործող տարբեր ազգերի թատերական մշակույթը:

Բեմադրությանը կարճ կարելի է հետևյալ ձևակերպումը տալ: Այսօրվա Ժամանակակից թատրոնի հրաշալի բեմադրության վառ ապացույց: Բեմական գեղեցիկ ձևավորում և անկասկած մեր ժամանակի խոշոր դերասանի համեստ ներկայություն բեմում`ավելի ճիշտ դերասանական զուսպ խաղ, առանց պաթետիկ զեղումների: Դերասանական բացառիկ պրոֆեսիոնալիզմ, վարպետություն:

Հանդիսատեսի երկարատև ծափահարությունները Արթուր Էլբակյանի ներկայացման հաջողության մասին են խոսում:

Երկար կյանք և ավելի մեծ հաջողություններ«Ամերիկայի ազգերի թատրոնին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները www.broadwayworld.com-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031