Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի 8-րդ հուշամրցաշարը

Հունվար 09,2018 21:45

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը, որի շրջանակներում անցկացվում են վեց մրցաշարեր՝ 5 պատանեկան և մեկ շրջանային: Մրցաշարերին, ընդհանուր առմամբ հանդես է գալիս  Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Իրան և Մոլդովայի 750 ներկայացուցիչ:

Գլխավոր՝ շրջանային մրցաշարին, հայտավորվել է 10 շախմատիստ՝ հնգական գրոսմայստեր և միջազգային վարպետ: Նրանք են. Փարհամ Մաղսուդլու (Իրան), Վադիմ Մոյիսեենկո, Կլեմենտի Սիչյով (երկուսն էլ՝ Ռուսաստան), Վոլոդիմիր Վետոշկո (Ուկրաինա), Արման Միքայելյան, Հովիկ Հայրապետյան, Արտաշես Մինասյան, Արամ Հակոբյան (բոլորն էլ՝ Հայաստան), Լուկաշ Ջարմուլա (Լեհաստան), Նիկիտա Մորոզով (Բելառուս):

Այսօր կայացած մեկնարկային տուրից հետո մեկական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Վոլոդիմիր Վետոշկոն, Փարհամ Մաղսուդլուն եւ Նիկիտա Մորոզովը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031