Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողը ինքնախեղման փորձ է արել. նա տեղափոխվել է ՊՆ կենտրոնական զինհոսպիտալ. Ռազմինֆո

Հունվար 20,2018 19:54

Արցախից ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ժամկետային զինծառայող Էռնեստ Հովհաննիսյանը։ Նրա վիճակը ծանր է։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը հոսպիտալ է տեղափոխվել հունվարի 18-ին։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ չի կարող առայժմ մանրամասներ տրամադրել, քանի որ քննությունը շարունակվում է։

Նշենք, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զինծառայողը ինքնախեղման փորձ է արել, ծնողին տեղեկացվել է, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերվել է, ընթանում է քննություն: ԴԵռ քննությունը ցույց կտա, բայց իմ ունեցած տեղեկությունները դա են ասում, քանի որ առաջին իսկ օրվանից չի ուզեցել ծառայել, ինչի կապակցությամբ նաև ծնողին հրավիրել են զորամաս»։

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031