Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայում խոցել են ռուսական «Սու-25» գրոհիչը

Փետրվար 03,2018 21:32

Սիրիայում զինյալները խոցել են ռուսական «Սու-25»-ը, այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով AFP-ի վրա:  Լրատվամիջոցի աղբյուրը պաշտպանության նախարարությունում հաստատել է այդ լուրը:

«Ջաիշ ան-նասր» խմբավորման անդամները Youtube-ում հրապարակել են տեսանյութ, որտեղ երևում է ինքնաթիռ՝ վառվող թևով: Որոշ ժամանակ անց ինքնաթիռը սկսում է ընկնել, իսկ օդաչուն էվակուացվել է: Տեսանյութի անվանումը հավաստում է, որ դա ռուսական «Սու-25»-ն է:

Իսկ Reuters-ը, հղում կատարելով երկու աղբյուրների վրա, հայտնել է, որ օդաչուն գերի է վերցվել և լուրջ վնասվածքներ է ստացել: Իսկ երրորդ աղբյուրն ասել է, որ նա մահացել է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728