Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիտա Սարգսյան. «Ես քաղաքականության հետ կապ չունեմ»

Փետրվար 15,2018 22:10

Փետրվարի 15-ին «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի համերգից հետո ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, որը նաեւ «Նվիրիր կյանքի» հոգաբարձուների խորհրդի նախագահն է, հրաժարվեց պատասխանել վերջերս քաղաքապետարանում  «Երկիր ծիրանի» կուսակցության անդամների մասնակցությամբ տեղի ունեցած աղմկոտ միջադեպի վերաբերյալ հարցին:

«Սիրելի լրագրողներ, եթե խոսք է գնում երեխայի կյանքի ու մահվան մասին, ներողություն եմ խնդրում, բայց նման հարցը աբսուրդ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Ազատություն ռ/կ-ի այն հարցին, որ հարցազրույցներից մեկում ՀՀ առաջին տիկինն ասել էր, թե չի ցանկանում, որ Սերժ Սարգսյանը զբաղվի քաղաքականությամբ, մինչդեռ շուտով վարչապետ է դառնալու, տիկին Սարգսյանը պատասխանեց. «Ես քաղաքականության հետ կապ չունեմ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728