Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը և բռնկվել

Փետրվար 25,2018 12:12

Փետրվարի 25-ին` ժամը 05:15-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի ենթակայանի մոտակայքում մեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 35 CV 029 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Վ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ. սյանը և բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:56-ին, մարվել՝ 06:15-ին:

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728