Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցրել են վճարել երրորդ երեխայի ծննդյան համար գումարը

Մարտ 03,2018 19:37

Մայրերն ահազանգում են` երրորդ երեխայի ծննդյան միանվագ մեկ միլիոն դրամը  դեռ քիչ է, որ միանվագ վճարելու փոխարեն մաս-մաս են վճարում, հիմա էլ արդեն երեք ամիս է, ինչ պետությունը դադարեցրել է վճարելը՝ սկսած 2018թ. հունվարից:

Այսօր կանանցից մեկը՝ Ավան-Առինջ թաղամասի բնակչուհին, որն իր դժգոհությունն էր հայտնում` մանրամասնեց, որ երրորդ երեխայի ծնվելուց հետո ինքն ստացել է մեկ միլիոնի կեսը` 500 հազար ՀՀ դրամ, իսկ մյուս կեսը տրամադրելու համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցը, դեռևս մեկ տարի առաջ զանգահարել է երեք երեխաների մորը` ասելով, որ մյուս հինգ հարյուր հազարը մաս-մաս են տալիս և ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն`դիմում գրել, որի հիման վրա էլ պետությունը ամսական 25000 դրամ կփոխանցի նպաստառուի հաշվեհամարին մինչև գումարի մարելը: Սակայն այս տարվա հունվարից սկսած դադարեցվել է ամսական կտրվածքով 25000 դրամի փոխանցումը, իսկ պատկան մարմնի հեռախոսային պատասխանում նշվում է, որ Կառավարությունը դեռ որոշում չի կայացրել այս տարվա համար: Նպաստառուն անհանգստանում է, իսկ գուցե Կառավարությունը որոշում կայացնի դադարեցնել վճարումը:

Իսկ գուցե Կառավարությունը սպասում է դռնփակ նիստերի ժամանակ որոշում կայացնելուն:

Համաձայն ՀՀ Կառավարության 6 մարտի 2014 թվականի N 275-Ն որոշման` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի` երրորդ երեխայի ծնվելու դեպքում սահմանվում է մեկ միլիոն դրամ:

Նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով` դիմողի ընտրությամբ:

Նարա ԽԱՐԱԶՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031