Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները անդրադարձել են կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաների և երիտասարդների աջակցության ծրագրերին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների իրավունքների պաշտպանությանը

Ապրիլ 10,2024 22:50

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ապրիլի 10-ին հյուրընկալել է Հյուսիսային Մակեդոնիայի պետական համակարգի աշխատակիցներին` ՍՕՍ Մանկական Գյուղեր Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստանի ղեկավարության ուղեկցությամբ։

Այցի նպատակն էր ծանոթանալ ՀՀ-ում երեխաների և երիտասարդների իրավունքներին առնչվող հարցերին, այս ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններին և լիազորությունների շրջանակին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը,  ողջունելով հյուրերին, նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Այս տեսանկյունից շատ կարևոր է ոլորտի շահագրգիռ կառույցների և կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը՝ խնդիրները վեր հանելու, արդյունավետ լուծման ուղիներ գտնելու տեսանկյունից։ Այդ առումով Անահիտ Մանասյանն ընդգծել է Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների հարցերով հասարակական խորհրդի գործունեության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ներկայացրել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները, անդրադարձել կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաների և երիտասարդների աջակցության ծրագրերին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների իրավունքների պաշտպանությանը, պատասխանել պատվիրակության անդամների հարցերին։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930