Լրահոս
Օրվա լրահոսը

«Զվարթնոց»-ի հին շենքի քանդումը բիզնես-պլանի շրջանակում է». ճարտարապետը՝ «Զվարթնոց»-ի քանդման վտանգի մասին

Մարտ 12,2018 16:41

«Միայն այն փաստը, որ այդ շենքն ընդգրկված չէ պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, խոցելի է դարձնում այն»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքին սպառնացող քանդման վտանգին՝ ասաց ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման է դրված Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացրած՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոների՝ 2018-2022 թթ. նախագիծը, որով նախատեսվում է, որ օդանավակայանի հին շենքը քանդվելու է, որպեսզի ընդլայնվի նոր օդանավակայանի նստեցման հատվածը: Նախագիծը դեռ պետք է քննարկվի կառավարությունում:

«Պարզ է, որ այս ամենը բիզնես-պլանի շրջանակում է: Բայց եթե նման բան կա բիզնես-պլանում, դա չի նշանակում, թե այն իրագործելը ճիշտ է: Այդ շենքն արժեք է եւ պետք է պահպանվի: Կարծում եմ՝ պետք է սեփականատիրոջ հետ երկխոսություն պահպանել՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է հին շենքը վերաօգտագործել»,-նկատեց ճարտարապետը: Նրա գնահատմամբ՝ մեր երկիրը չի ստանձնում մշակութային ժառանգության պահպանման պատասխանատվությունը, այդ պատճառով էլ «Զվարթնոց»-ի պես հին շենքին եւ այլ մշակութային արժեքներին նման ճակատագիր է սպառնում:

Սարհատ Պետրոսյանի խոսքով՝ երբ քանդվեց հին շենքի էստակադան, այդ փաստն արդեն իսկ «ճանապարհ բացեց» շենքն ամբողջությամբ քանդելու բիզնես-պլանի համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031