Լրահոս
Օրվա լրահոսը

Զորականի համայնքային կենտրոնի դահլիճը ռմբակոծված չէ, սակայն կիսավեր է (ֆոտոշարք)

Մարտ 16,2018 20:40

Տավուշի մարզի Զորական գյուղի համայնքային կենտրոնի շենքի ճակատին գրված է շենքի կառուցման տարեթիվը`2004: Դահլիճի առաստաղի ծածկը մի քանի տեղ մեծ հատվածներով պոկված է: Դահլիճի պատին Չարդախլու գյուղից սերված մարշալներ Հովհաննես Բաղրամյանի եւ Համազասպ Բաբաջանյանի նկարներն են, դրանց վերեւ` հայոց եռագույնը, վերեւում`առաստաղի պոկված շերտը: Դահլիճի հատակը կարկատված է, շատ տեղերում փտած, քանդված է:

Այսօր`մարտի 16-ին, Զորականի համայնքային կենտրոնի դահլիճում կայացավ բուռն ընթացքով ժողով, որտեղ  ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի, այլ պաշտոնատարների մասնակցությամբ քննարկվեցին  Զորականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանի եւ խոշորացված Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի միջեւ առկա խնդիրը, Զորականի հիմնահարցերը: Այդ մասին հրապարակումը կներկայացնենք այսօր`ավելի ուշ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031