Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափահաս աղջկա ծնողները պայմանագրային զինծառայողի դեմ չեն բողոքում

Ապրիլ 09,2018 22:55

Նախկինում հայտնել ենք, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից մեկի 38-ամյա բնակչուհին հայտնել է, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչը 2017թ. դեկտեմբերի 10-ին իր 14-ամյա աղջկա նկատմամբ բռնի սեռական գործողություններ է կատարել:

Մեր տեղեկություններով՝ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչ պայմանագրային զինծառայողը Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչ անչափահաս աղջկա հանդեպ բռնի գործողություն չի կատարել, եթե ինչ-որ բան կատարվել է, ապա դա եղել է փոխադարձ համաձայնությամբ:

Անչափահաս աղջկա ծնողները մեզ հայտնեցին, որ իրենք պայմանագրային զինծառայողի դեմ (որի 24-ամյակը այժմ լրացել է) իրավապահներին չեն բողոքում:

Աղջկա ծնողներն ասացին, որ անչափահաս աղջիկն ու երիտասարդը հավանում են իրար, իրենք կամենում են, որ աղջիկն ու պայմանագրային զինծառայողը որոշ ժամանակ անց, երբ աղջիկը հասնի ամուսնական տարիքի, ամուսնանան: Նրանք մտածում են, որ երիտասարդը ազատազրկվելով` վերջինիս կյանքը վատ ընթացք կստանա:

Նշենք, որ ներկայումս զինվորական քննիչը դեպքի կապակցությամբ քննություն է կատարում, վերջերս 15 տարին լրացած աղջկա հետ համապատասխան աշխատանքներ են կատարում հասարակական կազմակերպության հոգեբանը, ոստիկանության անչափահասների գծով տեսուչը, աղջիկը շարունակում է իր գյուղի միջնակարգ դպրոց հաճախել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30