Լրահոս
Օրվա լրահոսը

Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին

Ապրիլ 29,2024 20:30

«Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ, թուրք դիվանագետի սպանության համար դատապարտված Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին։

Նրան դիմավորել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նշենք, որ Տավուշում տարածքների հանձնման դեմ պայքարը շարունակվում է։ Այս օրերին բողոքի ցույցեր են անցկացվում հանրապետության տարբեր մարզերում եւ Երեւանում։

Հիշեցնենք, որ մարդիկ բողոքում են Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ որոշման դեմ։

Կառավարությունը տեղեկացրել է, որ Տավուշում արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։

Ռոզա Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930