Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանն ընտրվել է հաջորդ տարեկան ժողովի անցկացման վայր

Ապրիլ 29,2024 20:45 Share

Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում:

«Հազար պատմուճանի քայլերթ» խորագրով եռօրյա ժողովին՝ Երևանը պատվիրակների ձայների մեծամասնությամբ, ընտրվել է հաջորդ տարեկան ժողովի անցկացման վայր։ Հայտն ավելի վաղ ներկայացվել էր ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի կողմից։

Հիշեցնենք, որ Դատավորների եվրոպական միությունը (EAJ) հանդիսանում է դատավորների աշխարհի միության (IAJ) հինգ մայրցամաքներից ինսուներկու ազգային միություններ ներառող ռեգիոնալ խմբերից մեկը, որն առանձին միավորում է Եվրոպայի առավել քան քառասուն ազգային ասոցիացիա։ Միջազգային միությունը ոչ քաղաքական, պրոֆեսիոնալ միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է պաշտպանել դատական իշխանության անկախությունը՝ երաշխավորելով մարդու իրավունքները և ազատությունները

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել