Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժածների մի մասը դուրս է գրվել

Ապրիլ 22,2018 18:09

Հանրահավաքների ընթացքում տուժածների մի մասը բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Ապրիլի 22-ին, ժամը 16։30-ի դրությամբ, ընդհանուր առմամբ,Երևանի հիվանդանոցներում բուժում է ստանում 9 տուժած, որից 7–ն ընդունվել է այսօր։ Մեկը ապրիլի 16-ից բուժումը շարունակում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում` նաև վնասվածքի հետ չառնչվող հիվանդության պատճառով։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժվող 2 տուժածից մեկն առաջիկա ժամերին դուրս կգրվի։«Էրեբունի» բժշկական կենտրոններում այս պահին բժիշկների հսկողության ներքո է 6 տուժած:

Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում են համապատասխան բուժում։ 6-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, 3-ինը՝ միջին ծանրության:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30