Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլ 24-յան հայտարարությունը Հայոց ցեղասպանությունն աներկբա վերահաստատելու բաց թողնված հնարավորություն էր

Ապրիլ 25,2018 16:28

Չնայած երեկվա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլ 24-յան հայտարարությունն արտացոլում է Հայոց ցեղասպանության բառարանային սահմանումն, այնուամենայնիվ չի համապատասխանում Ցեղասպանության վերաբերյալ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հրապարակային հայտարարությանը, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

«Ցավալի օր է, երբ ԱՄՆ նախագահը չի կարող ճշմարտությունն ասել ամերիկյան պատմության հպարտ էջերի մասին, երբ Ամերիկայի աննախադեպ մարդասիրական օգնության շնորհիվ Հայոց ցեղասպանության բազմահազար վերապրածներ փրկվեցին մի երևույթից, որ դեսպան Հենրի Մորգենթաուն բնութագրել էր իբրև «ռասայական ոչնչացման արշավ», – հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Միացյալ Նահանգների վստահելիությունը մարդու իրավունքների և ցեղասպանությունների կանխարգելման հարցում ավելի լավ կգործի, երբ աներկբա հաստատենք Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության ժխտումն անարդարություն է բոլորի նկատմամբ», – եզրափակել է Արդունին:

1981թ. նախագահ Ռոնալդ Ռեյգանը հստակ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, նշելով, որ §Ինչպես դրան նախորդած հայերի ցեղասպանությունը և դրան հաջորդած կամբոջացիների ցեղասպանությունը – ինչպես նաև նման շատ ու շատ այլ հետապնդումներ բազում այլ ժողովուրդների նկատմամբ – Հոլոքոստի դասերն երբեք չպետք է մոռացվեն¦: Սա հստակ արտացոլում է Ամերիկայի սկզբունքներն ու ցեղասպանությունների դեմ բարձրաձայնելու արձանագրությունը:

Մինչ օրս ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգները Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր կամ բանաձև են ընդունել՝ արդյունքում հարգանքի տուրք մատուցելով ի հիշատակ կորսված կյանքերի:

Երեկ առավոտյան պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին հղված հայտարարության մեջ:

«Ձեզ հետ հիշում ենք 1915թ. Ապրիլի 24-ը, և Կոնստանդնուպոլսում 600 հայ մտավորականների սպանդը, որ վկայեց 20-րդ դարի առաջին ցեղասպանության սկիզբը: Մենք երբեք չենք մոռանա սպանված այն տղամարդկանց, կանանց և երեխաներին, ովքեր վախճանվեցին աքսորի ճանապարհին՝ սովից, ցրտից և հյուծվածությունից¦,- նշել է նախագահ Մաքրոնը: §Ցեղասպանության հիշողությունը և դրա դասերի կարևորությունը վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին: Այսօր, Հայոց ցեղասպանության հիշատակության 103-րդ տարելիցին, իմ ջերմագույն ողջուններն եմ հղում Ձեզ և Ձեր ժողովրդին¦:

Համագումարը շարունակում է նվիրված լինել ցեղասպանության մասին կրթության, իրազեկման և վերջինիս կանխարգելման գործին՝ գերժամանակակից առցանց թանգարանի և Հայկական ազգային ինստիտուտի ANI) կայքի միջոցով: Վերջինս նվիրված է Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը, հետազոտություններին ու հաստատմանը. միայն անցյալ տարի այն 7,5 միլիոն այցելություններ էր գրանցել: Ինտերակտիվ կայքն այցելուներին հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունն ու 1915թ. նրանց հետ կատարված ճակատագրական դեպքերը և այն ցեղասպանության հերքման դեմ ուղղված պայքարի առաջնագծում է ծառայում: Նոր էջը ներկայացնում է Հայաստանի առաջին հանրապետության ժամանակաշրջանում ԵՄՔԱ-ի և ամերիկյան մարդասիրական օգնության գործունեության մասին նորարարական թվային ցուցադրությունը: ANI-ն նաև գործարկել է իր կրթական կայքէջի թուրքերեն լեզվով տարբերակը, որը հավելյալ հնարավորություն է ընձեռում իր թուրքալեզու այցելուներին:

Նախագահ Թրամփի ապրիլ 24-յան հայտարարությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ Թուրքիան էլ ավելի է ընդգծում ամերիկյան ժողովրդավարական արժեքների իր անտեսումը՝ գործելով ավելի շատ որպես հակառակորդ, քան ԱՄՆ-ի դաշնակից: Դեռ մեկ տարի էլ չի լրացել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա ԱՄՆ մայրաքաղաքում: Փորձելով հետագայում էլ լռեցնել օրենսդիրներին, ինչպես օրինակ մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանին՝ Թուրքիայի խորհրդարանն արգելել է որևէ մեկին խորհրդարանում հիշատակել Հայոց ցեղասպանությունը: Անկարան նաև շարունակում է միջամտել Հայկական հայրապետական ​​ընտրություններին և խտրականության ենթարկում քրիստոնյաների ու այլ փոքրամասնությունների ամեն օր:

Երբ հայերն ամբողջ աշխարհում հիշատակում են Հայոց ցեղասպանության տարելիցը, նախագահ Էրդողանը հայտարարություն հրապարակեց, որում անամոթաբար ժխտում է Ցեղասպանությունը: Հրաժարվելով ընդունել այս պատմական փաստը՝ փոխարենն այս հայտարարությամբ Օսմանյան Թուրքիայի պատմությունը աղավաղում է և հայերի, և թուրքերի համար: Միևնույն ժամանակ, հետագա մտահոգիչ զարգացումներով Ստամբուլի նահանգապետարանը Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառում է արգելել:

Ամերիկայի հայկական համագումար 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30