Լրահոս
Օրվա լրահոսը

Պյոտր Սվիտալսկի. «Հայ կանայք ուժեղ են, նվիրված եւ կառուցողական»

Մարտ 12,2018 23:55

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն այսօր «Երեւան ՄՈԼ»-ում կանանց միամսյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես էր կազմակերպել, որտեղ ներկայացված են ֆոտոպատմություններ կին շահառուների մասին, որոնք ԵՄ-ից աջակցություն են ստացել իրենց բիզնեսը զարգացնելու համար:

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին դիմելով միջոցառմանը ներկա կին ձեռնարկատերերին, ԵՄ-ից ֆինանսավորվող կամ ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի կին շահառուներին եւ հյուրերին՝ ասաց.

«Մենք գիտենք, որ Հայաստանում կա կանանց տոնը մեկ ամիս՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը, տոնելու գեղեցիկ ավանդույթ: Եվրամիությունում կանանց տոնը նշում են մարտի 8-ից մինչեւ հաջորդ տարվա մարտի 7-ը, քանի որ Եվրամիության համար կանանց լիազորումը, հավասար հնարավորությունները եւ իրավունքների ստեղծումը ստեղծում է արժեք:

Մենք մեծապես համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կանանց հզորացնելու, լիազորելու աշխատանքը մեծ իմաստ է պարունակում, որ Հայաստանի դեռ չբացահայտված այս ներուժը կարող է անմիջականորեն օգտագործվել երկրի տնտեսական զարգացման նպատակով: Մենք մեծապես նպաստում ենք կանանց էլ ավելի ներգրավմանն ինչպես քաղաքականության, այնպես էլ բիզնես ոլորտում: Դժբախտաբար, հետխորհրդային տարածաշրջանում Հայաստանը կանանց գործազրկության մակարդակով ամենավերջին երկիրն է: Հայաստանում 25 տարեկանից բարձր կանանց 18 տոկոսը աշխատանք չունի: Հենց այդ պատճառով էլ չափազանց կարեւոր է, որպեսզի կանայք լինեն նախաձեռնող եւ կարողանան իրենք իրենց ուժերով բացել եւ զարգացնել իրենց բիզնեսները: Մենք դրանում հավատացած ենք իսկապես: Այդ հաջողությունները գուցե չեն կարող փոխել ամբողջ պատկերը, բայց կարող են ստեղծել կրիտիկական զանգված: Հետևաբար` հուսով ենք, որ էլ ավելի շատ կանայք կօգտվեն այս հնարավորություններից, կհիմնեն իրենց սեփական բիզնեսները՝ միեւնույն ժամանակ նոր աշխատատեղեր ստեղծելով: Հզոր Հայաստանը հնարավոր է կառուցել հզոր կանանց միջոցով, եւ կանայք դա կարող են անել, քանի որ հայ կանայք ուժեղ են, նվիրված, կառուցողական»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031