Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐՆ ՈՒ ԻՐԵՆՑ «ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ»

Հունվար 26,2000 00:00
eph

Այսօր ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում կընթանան դատավորների պաշտոնեական պիտանիության ցուցակներում ընդգրկվելու համար անցկացվող քննությունները։ Այն անց է կացվում տարին մեկ անգամ։ Դատավորներն անփոխարինելի չեն եւ այս քննություններով, փաստորեն, հաղթած հավակնորդները հարկ եղած դեպքում կփոխարինեն նրանց (ցմահների՞ն…)։ «Քրեականների» (նկատի ունենք քրեական եւ քրեական դատավարության իրավունքների մասնագետներին) կարողությունների (ԱՆ բառամթերքից է- Ռ. Մ.) ստուգումը կտեւի 8 ժամ, «քաղաքացիականներինը» (քաղաքացիական դատավարության իրավունքների մասնագետները)~՝ 6 ժամ։ Հանձնաժողովը գլխավորում է արդարադատության նախարար Դ.Հարությունյանը։ Հանձնաժողովի կազմում են Հ. Դանիելյանը, Ֆ.Թոխյանը, Ա. Հարությունյանը ու Ա.Պետրոսյանը։

Ծրագրով սահմանվել է «ստուգման աշխատանքի նյութը», մասնավորապես պահանջվում է հավակնորդից երկնել մեկ քրեական կամ մեկ քաղաքացիական գործ (նախաքննությունն ու դատաքննությունն ավարտած)։ Հետաքրքիր կարող է լինել եւ ինչ-որ տեղ դժվար օրինակ, եթե նրանք մեղադրական եզրակացություն ձեռքներին չունենան, կարո՞ղ են մի վճիռ գոնե… երկնել։ Քննության ժամանակ հաշվի է առնվելու ոչ միայն իրավական գիտելիքների իմացությունը, այլ, ժողովուրդ, հայոց լեզվի տիրապետումը (35 եւ ավելի ուղղագրական սխալներով դատավճռի համար «Առավոտը» սիրով էջ կտրամադրի- Ռ.Մ.)։ Աշխատանքների ստուգման տեւողությունը 10 օր է։ Մենք մասնակցելու ենք քննություններին եւ քննասենյակներում կատարվող հետաքրքիր դեպքերին անմասն չենք թողնի ձեզ։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31