Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 13,2000 00:00

ԲԱԽՏԱՎՈՐ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԸ Հավաստի լուրերի համաձայն (թեեւ ԼՂՀ կառավարության լրատվականից այն ճշտել չհաջողվեց. հեռախոսը կամ զբաղված էր, կամ՝ վերցնող չկար)՝ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը եւ հայտնի Շեւյովը, որոնք՝ բացի այլ գործերից, զբաղվում են նաեւ թեյի տարբեր տեսակների արտադրությամբ, սկսել են թողարկել թեյի նոր տեսակ՝ «Թուրքմենբաշի»։ Հասկանալի է, որ եթե այս տեսակը Հայաստանում պահանջարկ չունի, ապա Թուրքմենստանի յուրաքանչյուր պաշտոնյա իր պարտքն է համարում խմել միայն ա՛յս թեյը, քանի որ «Թուրքմենբաշուց» լավն ու համեղը չկա։ Ճիշտ են հաշվարկել պարոնայք Դանիելյանն ու Շեւյովը։ Եվ արդյո՞ք նրանց կարելի է մեղադրել հայրենասիրության պակասի մեջ, թե՞ պարզապես ճիշտ հաշվարկ է, որ «Ղուկասյան» կամ «Քոչարյան» թեյի տեսակներն այդպես էլ իրենց գնորդին չէին ունենա։ Թերեւս միայն մարտի 22-ի գործով ձերբակալվածներին ստիպեին պատժին զուգահեռ խմել մի-մի բաժակ «Ղուկասյան Արկադի»։ … ԵՎ ՄԻ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԵՐԵՎԱՆՑԻ Հայաստան կատարած յուրաքանչյուր այցից հետո Վլադիմիր Սպիվակովի եւ նրա տիկնոջ՝ Սաթի(կ) Սահակյան-Սպիվակովայի սերն առ Երեւան եւ Հայաստան ավելի է սաստկանում։ Տեր եւ տիկին Սպիվակովներն այդ կապակցությամբ որոշել են գնել բնակարան Երեւանում, ինչը եւ արել են։ ՄԵՆՔ ԱՆԶՈՐ ԵՆՔ Արդեն մեկ ամսից ավելի է «Առավոտի» խմբագրություն է զանգահարում 6-րդ դասարան փոխադրված Գայանե Մելքոնյանը եւ համառորեն խնդրում-պահանջում երկուշաբթի ժամը 18.00-ին «Սուրճ՝ կնոջ բուրմունքով» սերիալի փոխարեն ցուցադրել «ծց տՏչՏՊՌ!» մուլտֆիլմը։ ՊԱՊԻԿ ԿԴԱՌՆԱՐ Հոկտեմբերի 27-ին խորհրդարանում զոհված Լեոնարդ Պետրոսյանի աղջիկը երեկ աղջիկ է ունեցել։ Շնորհավորում ենք։ ՄԱՔՍԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՐԿՄԱՆ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» Պետական եկամուտների նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել եւ երեկ ներկայացվել «Իրավունք» թերթի տնօրեն Վիգեն Հակոբյանը։ Նա ներկայացնում է ՍԻՄ-ը, եւ նրա նշանակումը ենթադրում է ՍԻՄ-ի կողմից որոշակի պատասխանատվության կրում եւ… ստանձնո՞ւմ։ Սեփ. լր. ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՌԻԹՈՎ «Առավոտի» շաբաթօրյա համարում անխաթար ներկայացնելով Արմեն Ռուստամյանի նկատառումները մեր մի հրապարակման առնչությամբ՝ ձեռնպահ էինք մնացել սեփական հակափաստարկները շարադրելուց։ Այժմ նշենք, թե որեւէ կուսակցության մեջ գործակալների առկայության մասին հրապարակումները չարժե «հարվածներ եւ հալածանքներ» համարել, քանզի գործակալներ կան ցանկացած կուսակցությունում։ Չնայած որոշակի հիմքերի առկայությանը, մենք չէինք հրապարակել դաշնակցական բարձրաստիճան դարձած գործակալի անունը, քանզի նախապես համապատասխան մարմինների կողմից զգուշացվել էինք, որ դա ենթադրում է քրեական պատասխանատվություն պետական գաղտնիքի հրապարակման համար, ինչը նշել էինք նյութի սկզբում։ Սակայն ի վերջո մեր հրապարակումը կարող է վերաբերել 5-7 հոգու միայն։ Եվ եթե դաշնակցության ղեկավարներն այդչափ վստահ են, թե իրենց առաջադրած անձանց անցյալում մութ բծեր չկան՝ թող իրենք նախաձեռնեն, որ հրապարակվի անվտանգության մարմիններում նրանց վերաբերյալ առկա ամբողջ տեղեկատվությունը։ ԱՌԱՎՈՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930