Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ԿՐԱԿՈՑ

Օգոստոս 08,2000 00:00
Galust Sahakyan

ՀԿԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանն «Առավոտի» հարցին ի պատասխան հերքեց, թե ՀՀԿ խորհուրդը շաբաթ օրը քննարկել է ՀԺԿ-ի կողմից գյուղատնտեսության նախարարի պաշտոնին առաջադրված Զավեն Գեւորգյանի պաշտոնանկության հարցը։ Մինչդեռ «Ազատություն» ռ/կ-ին տրված հարցազրույցում Գ. Սահակյանը նաեւ նույն անձնավորության մասին եւ ընդհանրապես նշել է. «Նրանք, ովքեր կառավարության քաղաքական գիծը չեն կարող առաջ տանել, բնականաբար, տեղ չեն ունենա կառավարության մեջ՝ անկախ նրանից, թե ՀԺԿ-ից են կամ այլ կուսակցություններից»։

ԴԵՄԻՐՃՅԱՆ-ԳԵՂԱՄՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

zerq sexmum

Ս. թ. օգոստոսի 7-ին տեղի ունեցավ Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի եւ «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի հանդիպումը։ Ինչպես հայտնեցին այդ երկու կուսակցությունների լրատվական ծառայությունները, արձանագրվեց, որ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք սկզբունքային հարցերում կուսակցություններն ունեն համընկնող եւ փոխլրացնող մոտեցումներ։

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ՑԱԾ Է ՆԵՏՎԵԼ…

Bant

Օգոստոսի 3-ին ժ. 19.30-ի սահմաններում Կոշի գաղութի դատապարտյալներից Նիկոլայ Բորիսի Գեւորգյանը (1978 թ. ծնված) 3-րդ հարկից ցած է նետվել։ Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ։ Մեզ հայտնի դարձավ, որ նա 1,5 ամիս է, ինչ գտնվում էր գաղութում։ Նա ծառայել էր ԼՂՀ-ում եւ, փաստորեն, դատապարտվել քր. օր.-ի 259 պրիմ, 265-Ա, 232 պրիմ հոդվածներով՝ 8 տարի ազատազրկման: 1998 թ. համաներմամբ վերջնական դատապարտվել է 5 տարի 4 ամիս։ Շրջանառության մեջ է դրված նաեւ ինքնասպանության վարկածը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031