Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ

Սեպտեմբեր 08,2000 00:00
harc

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է խոստովանել. «Վերջին 10 տարիների ընթացքում շատ-շատերն են ուրիշներից խորհուրդ հարցնում, տեռորը կփրկի՞, թե՞ ոչ։ Այս հայացքը վերջին տարիների ընթացքում ընդունված է եղել։ Ես ինքս շատ անգամ եմ կանխել նման հարցեր»։

ՆԱԽՈՐԴ

Հայկ Դարբինյանը ճիշտ գուշակեց, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանն էր հոկտեմբերի 27-ից ընդամենը երկու օր անց ասել. «Նրանք իրականում կարծել են, որ իսկապես բարի գործ են կատարում, իսկապես ինչ-որ չարիքից են ազատում մեր ազգը, հայրենիքը, երբ որ դա արել են, սկսել են փնտրել կուսակցություններին, զանգել, ուղղակի դիմել, թե մենք միայն մաքրողն ենք, քաղաքական ուժեր, եկեք, տեր կանգնեք այս վիճակին ու նաեւ մեզ»։ Ընդսմին, հավելենք, որ ընկեր Վահանը նաեւ խորաթափանցորեն, միանգամից նկատել էր. «Բայց պետք է խստությամբ պարզել՝ ունեի՞ն նրանք կապեր շենքից դուրս կամ շենքի ներսում եւ արդյոք նրանք ունեի՞ն որեւէ քաղաքական աջակցություն երկրից դուրս կամ երկրի ներսում։ Կարծում եմ՝ ոչ, բայց պետք է ստուգել»։ Հետաքրքիր մի պատահականությամբ, նախաքննությունն, ի վերջո, հաստատեց այն, ինչ անմիջապես գուշակել էին ՀՅԴ եւ այլ իշխանամետ կուսակցությունների գործիչները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930