Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՊԻԿՈՎ ՊԻՑՑԱ

Փետրվար 14,2002 00:00

ՇԱՊԻԿՈՎ ՊԻՑՑԱ Սոված էինք: Որոշեցինք, որ գծուծ չենք եւ պիցցա պատվիրեցինք: Այն էլ՝ «Դոկա» պիցցա: Ճիշտ է՝ շատ էինք լսել, որ երբ պիցցերիայում չես, այլ առաքումով ես պատվիրում պիցցան, այն երկու անգամ փոքրանում է, սակայն, ինչպես ասում են, փորձը փորձանք չէ: Բերեցին: Պատվիրել էինք «ասորտի»՝ մեջտեղում մի բուռ վետչինա էր, կողքերն էլ՝ մի երկու բուռ սունկ: Իսկ մենք, «ասորտի» ասելով հասկանում ենք պիցցա, մեջն էլ բազմաթիվ պիցցաների տարբեր խառնուրդ: Պիցցայի ընդհանուր տրամագիծը մոտ 20 սանտիմետր էր, մինչդեռ պիցցերիայում մատուցված տրամագիծը մոտ 30 սանտիմետր է լինում: Ներկայացրած հաշիվն էլ այնպես էր ձեւակերպած, իբրեւ թե առաքման համար ոչ մի կոպեկ «քյար» չունեն: Այս ամենը՝ մի կողմ. կերանք, կարելի է ասել՝ կշտացանք: Հանկարծակի հայտնաբերեցինք, որ ինչ-որ բան ենք շահել: Այդ գերտրամաբանական եզրակացությանը եկանք, երբ պիցցայի տուփի վրա կարդացինք. «Նայեք տուփի խորքում, միգուցե շահում ունեք»: Թղթի փոքր կտորը վկայեց, որ իրոք, ունենք, եւ մինչեւ մարտի 1-ը հարկավոր է շտապել «Դոկա»: Շտապեցինք: Պարզ է, մեքենա շահելու ակնկալիքով չէինք գնում, բայց երբ մտանք պիցցերիա եւ մեզ շատ լավ ընդունեցին, արդեն հույս էինք փայփայում, որ գոնե անվճար պիցցա կուտենք: Ավաղ, մեր շահումը շապիկ էր: Նարնջագույն շապիկ: «Դոկայի» նշանով շապիկ: Այն շապիկներից, որոնք պիցցերիայում աշխատողներն են հագնում:Ուրեմն, ինչ, ես պիտի հագնե՞մ այդ շապիկը, ամենուրեք գովազդեմ «Դոկա» պիցցան, իսկ իմ շեֆը կարծի թե ես պիցցերիայում «գռդոն» եմ անում եւ ինձ նկատողությո՞ւն տա: Մ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել