Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՆՈՐ ՑՈՒՑԱԿԸ

Հուլիս 05,2003 00:00

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՆՈՐ ՑՈՒՑԱԿԸ Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է ակումբային թիմերի հերթական վարկանիշային ցուցակը։ Հետաքրքիր է, որ առաջին տասնյակը կազմել են բացառապես եվրոպական թիմերը։ Ավելին, երկրորդ տասնյակում նույնպես մեծամասնությունը Հին աշխարհամասի ներկայացուցիչներն են։ Միայն Արգենտինան ու Բրազիլիան մեկական ակումբով են ներկայացված «գրանդների» շարքում։ Նախորդ ցուցակի հետ համեմատած լավագույն եռյակում ակումբների վերադասավորում չի գրանցվել։ Առաջին հորիզոնականում Իտալիայի «Միլանն» է՝ 324 միավորով։ Նրան հաջորդում են Մադրիդի «Ռեալը» (299) եւ Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդը» (277)։ Ահա թե որ ակումբներն են տեղ զբաղեցրել 20 լավագույնների մեջ։ Փակագծում նշված է նախորդ ցուցակում տվյալ ակումբի գրաված տեղը։ 1(1). Միլան, Իտալիա՝ 324 2(2). Ռեալ, Մադրիդ, Իսպանիա՝ 299 3(3). Մանչեսթեր Յունայթեդ, Անգլիա՝ 277 4(5). Բարսելոն, Իսպանիա՝ 276 5(4). Արսենալ, Անգլիա՝ 273 6(9). Պորտու, Պորտուգալիա՝ 262,5 7(6). Յուվենթուս, Իտալիա՝ 260 8(6). Ինտեր, Իտալիա՝ 253 9(8). Սելթիկ, Շոտլանդիա՝ 251 10(10). Լացիո, Իտալիա՝ 240 11(29). Բոկա Խունիորս, Արգենտինա՝ 232 12(12). Դեպորտիվո, Իսպանիա՝ 227 13(11). Վալենսիա, Իսպանիա՝ 226 14(13). Օսեր, Ֆրանսիա՝ 225 15(29). Սանթոս, Բրազիլիա՝ 224 16(21). Բավարիա, Գերմանիա՝ 209 17(14). Այաքս, Հոլանդիա՝ 207,5 18(15). Պարի Սեն Ժերմեն, Ֆրանսիա՝ 204 19(17). Բազել, Շվեյցարիա՝ 202 20(16). Նյուքասլ, Անգլիա՝ 201 ԱՊՀ երկրների մեջ ցուցակում լավագույնը Կիեւի «Դինամոն» է, որը 176 միավորով 33-րդն է։ Այնուհետեւ գալիս են. 53-54(63). Պախտակոր, Ուզբեկստան՝ 147 86(96). Լոկոմոտիվ, Ռուսաստան՝ 122 93(111). Սպարտակ, Ռուսաստան՝ 115,5 114(95). Շախտյոր, Դոնեցկ, Ուկրաինա՝ 104 144-146(142). Նեֆթչի, Ուզբեկստան՝ 92 161-165(192). Սատուրն ՌԵՆ-TV, Ռուսաստան՝ 87 166(196). ԲԿՄԱ, Ռուսաստան՝ 86,5 182-183(200). Զենիթ, Ռուսաստան՝ 82,5 182-183(200). Ռոստով, Ռուսաստան՝ 82,5 191(200). Կռիլյա Սովետով, Ռուսաստան՝ 81 Ցավոք, Հայաստանի ակումբները տեղ չեն գտել հրապարակված ցուցակի առաջին երկու հարյուր ակումբների մեջ։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել